News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քարիֆորնիայում դատարանում քննարկվում է Գլենդեյլի բնակչի վերաբերյալ գործը, որին մեղադրում են «99 Cents Only» խանութների հարյուրավոր այցելուների անձնական տվյալները գողանալու ու բանկային մեքենայությունների մեջ, հաղորդում է «Glendale News-Press» պարբերականը:

Գլենդեյլի բնակիչ Ռաֆայել Փարսադանյանը այն երեք տղամարդկանցից մեկն է, որոնց դատում են «Armenian Power» կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապված մեքենայական սխեմաների կապակցությամբ: Սակայն Փարսադանյանի փաստաբանը պնդում է, որ իր այցելուն, որը բջջային հեռախոսների խանութ ունի ու կապ չունի բանդաների հետ, անմեղ է: 

Դատախազները, սակայն, այդպես չեն կարծում ու վստահ են, որ հանցագործների գործողությունների արդյունքում երկու մլն դոլարի վնաս է պատճառվել:

Փաստաբանները պնդում են, որ դատախազները հիմնվում են մեքսիկական մաֆիայի անդամների ցուցմունքների վրա:

«Armenian Power» հանցախումբը ձեւավորվել է Արեւելյան Հոլիվուդում դեռեւս 1980-ականներին ու ինչպես ենթադրվում է ունի ավելի քան 250 փաստաթղթավորված անդամ ու հարյուրավոր հանցակիցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ