News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Կրամատորսկի քաղաքային բաժանմունքի շենքը գրաված անհայտ անձանց խումբը լքել է այն: Այս մասին Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության Դոնեցկի մարզի մամուլի ծառայության պետ Իգոր Դեմինին վկայակոչելով հայտնում է «Օստրով» գործակալությունը:

«Ինչ վերաբերում է Կրամատորսկին` ինքնուրույն լքել են շենքը»,-ասել է Դեմինը:

Նա չի հաստատել շրջանառվող լուրերը, թե գիշերվա ընթացքում Դոնեցկի մարզում քաղաքային վարչակազմի շենքերի գրավման նոր դեպքեր են գրանցվել. «Միգուցե փորձել են. գրավում չի եղել»:

Պաշտոնական տվյալներով, այս պահին գրավված են մնում ոստիկանության Սլավյանսկի շրջանային բաժանմունքի եւ Գորլովկայի քաղաքային վարչակազմի շենքերը:

Ներկայացնում ենք ոստիկանության Կրամատորսկի քաղաքային բաժանմունքի շենքի ապրիլի 12-ի գրավման տեսագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ