News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ժամանակավոր օկուպացված տարածքների մասին օրինագիծը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 228 պատգամավոր, հաորդում է ՈՒՆՆ-ն:

Օրինագիծը սահմանում է ժամանակավոր օկուպացված տարածքների իրավական ռեժիմը: Նման տարածք է համարվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:

Օրինագիծը օկուպացված տարածք այցելելու հատուկ կարգ է սահմանում, որի համաձայն ելք ու մուտքի կարգը սահմանում է կառավարությունը:
Օրինագիծը երաշխավորում է Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների սեփականության իրավունքը: Նրանց կրած վնասի փոխհատուցումը դրվում է Ռուսաստանի վրա:

Օրինագիծը նաեւ արգելում է ռազմական նշանակության ապրանքների մուտքը Ղրիմի տարածք: Այս կարգը խախտողներին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում, իսկ եթե կարգը խախտի կազմակերպված խումբը, պատիժը տատանվում է 5-8 տարվա միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ