News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսահամարի տեղափոխելիության համակարգի (MNP) ներդրման փորձը Հայաստանում «Բիլայնի» համար ավելի հեշտ ստացվեց, քան Վրաստանում էր: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է «ԱրմենՏելի» («Բիլայն» ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Շնորհակալություն կարգավորող մարմնին. մեզ նախապատրաստվելու համար երեք ամիս ժամանակ տրվեց: Վրաստանում բաժանորդների պորտացիայի մեկնարկը բավականին բարդ ստացվեց` եւ ներդրման ժամկետն էր երկար, եւ մրցույթը` բավականին խիստ: Այստեղ ամեն ինչ տեխնիկապես ավելի էժան ստացվեց»,-հայտարարել է Պյատախինը:

Հավելյալ սարքավորումների գնումը ընկերության վրա մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար է նստել` հստակ թիվն ասել հնարավոր չէ, հաշվի առնելով, որ դրանք ամբողջ ցանցի համար են նախատեսված: Ինչպես եւ դժվար է համընդհանուր գովազդային արշավի մասով ծախսերն առանձնացնել:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու այդ ծախսային բեռն իրենց վրա պետք է կրեն այն մարդիկ, որոնք չեն պատրաստվում նոր համակարգից օգտվել, Պյատախինը նշել է, որ ծառայությունը ազգային կարգավորողի պահանջով է ներդրվել: «Որպես հայկական ընկերություն, մենք պարտավոր էինք իրականացնել այդ պահանջը, բայց հիմա կարող ենք համակշիռ օպտիմալացում իրականացնել մյուս ծախսումներում, օրինակ` հետաձգել նոր ապրանքի «բացթողումը»,-մեկնաբանել է գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, որ MNP-ի շրջանակներում, ընթացիկ տարվա ապրիլի 1-ից, բաժանորդները կարող են փոխել բջջային կապի օպերատորին` առանց ձեռքի տակ եղած համարի փոփոխության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ