News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսահամարի փոխատեղելիության ծառայության (MNP) շրջանակում բաժանորդը օպերատորին կարող է փոխել մեկ օրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բաժանորդը կարող է անխոչընդոտ անցում կատարել, եթե նրա անձնագրային տվյալները չեն փոխվել:

 «Եթե կան անհամապատասխանություններ կամ անուն-ազգանվան մեջ վրիպակներ, անցումը անհնար է: Պետք է անձնագրային տվյալներին համապատասխանի: Բայց շուկայի կարգավորողը հետեւում է իրադրությանը, մենք կապի մեջ ենք եւ որեւէ բողոքներ չենք ստացել », - հայտարարել է Պյատախինը:

Իր հեռախոսահամարով այլ ցանց անցնելու համար բաժանորդը դիմում է ներկայացնում ընկերության սպասարկման գրասենյակ: Նույն օրը դիմումը փոխանցվում է  օպերատորին, մշակվում է, եւ բաժանորդը պատասխան է ստանում: Այլ ցանց անցումը կատարվում է արդեն հաջորդ օրը: «Ինչ-որ պատճառներով անցումը կարող է երկար տեւել: Սակայն ծառայությունն աշխատում է առանց խափանման: Այն պահանջում է մեր համակարգերի վերափոխում, սակայն մենք այն բավական որակյալ եւ հետաքրքրիր ենք դարձրել», - հայտարարել է «Արմենթելի» տնօրենը:

Ապրիլի 1-ից գործող MNP-ի շրջանակում բաժանորդները կարող են փոխել օպերատորին՝ չփոխելով հեռախոսահամարը, այդ թվում նաեւ օպերատորի կոդը: Ծառայությունը ներմուծվել է ՀՀ հասարակական ծառայությունների ազգային կարգավորողի կողմից՝ առանց հին համարը կորցնելու վախի օպերատորի ազատ ընտրության համար:  Չնայած գովազդային արշավին՝ ծառայության նկատմամբ հետաքրքրությունը դեռ այնքան էլ բարձր չէ, որքան այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ