News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չի բացառում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը:

 «ԵՄ-ն երբեք էլ փակ ակումբ չի եղել եւ չի լինի նաեւ ապագայում, եթե նոր անդամներ ընդունելու ներուժ ունենա», - ապրիլի 15-ին նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը՝ վկայակոչելով գերմանական Die Zeit շաբաթաթերթը:

Միեւնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը ժխտել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը: Խոսելով Ուկրաինայի արեւելքում իրադարձությունների մասին՝ Շտայնմայերը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողություններից, հայտնում է Deutsche Welle-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ