News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014-ի առաջին եռամսյակում Երեւանի տարբեր վարչական շրջաններում ցուցադրվել են 324 մեծ ու միջին գովազդային պաստառներ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով 2014-ի առաջին եռամսյակի համար համապատասխան ոլորտի վերաբերյալ զեկույցը:

Ըստ նրա՝ նշված գործընթացը կիրականացվի հետեւողականորեն, սակայն արդեն կարելի է փաստել, որ այսօրվա դրությամբ մայրաքաղաքում գրեթե չկան գովազդային պաստառներ, որոնք հակասում են գովազդի մասին օրենքին: «Կշարունակվի գովազդային պաստառների արդիականացման գործընթացը. ապամոնտաժվածների փոխարեն կտեղադրվեն ժամանակակից, քաղաքային ձեւաչափին համապատասխանող վահանակներ»,-ընդգծել է Օհանյանը: Նա հավելել է, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արտաքին գովազդի միջոցով Երեւանի քաղաքապետարանը իրականացրել է իր սոցիալական քաղաքականությունը, որը ուղղված է բազմաթիվ միջոցառումների, սոցիալական խնդիրների ու պետական նշանակության միջոցառումների լուսաբանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ