News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը կառույցի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչի` Ուկրաինա կատարած այցելության եւ դիտորդական առաքելության առաջին մի քանի շաբաթների աշխատանքի արդյունքների հիման վրա ապրիլի 15-ին Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրադրության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժինը:

Գերատեսչությունում գտնում են, որ առանձին ուշադրության են արժանի զեկույցում բերված «ռուսական օկուպացիայի արդյունքում թերակղզու բնակիչների իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկությունները»: Հրապարակման մեջ առավել խոցելի համայնքներ են ճանաչվել ղրիմի թաթարները եւ ուկրաինացիները, որոնք ահաբեկումների, անվտանգ միջավայրի բացակայության եւ նրանց իրավունքների ու ազատությունների սահմանափակման պայմաններում ստիպված են եղել թողնել սեփական տները:

«Հաշվի առնելով Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների մինչ այժմ էլ շարունակվող համակարգային խախտումները, ուկրաինական կողմը վստահ է, որ ինքնավար հանրապետությունում տիրող իրավիճակը այսուհետ էլ առաքելության եւ այլ միջազգային դիտորդական մեխանիզմների ուշադրության կենտրոնում կմնա»,- ZN.UA-ի վկայակոչմամբ, համոզմունք են հայտնել երկրի ԱԳՆ-ում:

Հիշյալ փաստաթղթում տեղեկություններ կան նաեւ Ուկրաինայի արեւելքում իրադարձությունների ծավալմանը արտաքին միջամտության, մասնավորապես` բողոքի ակցիաներին եւ բախումներին Ռուսաստանից ժամանած անձանց մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ Ուկրաինայի մյուս ռեգիոններում մարդու իրավունքների խախտման մի շարք դեպքեր նախորդ իշխանության «ձեռքբերումն» են, եւ հենց դրանք են 2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. փետրվար ամիսները ուկրաինացիներին զանգվածային բողոքի հանելու գլխավոր պատճառներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ