News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ.-ն մեղադրվում է Աղստեւ գետից ձուկ ապօրինի արդյունահանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին ժամը 14:00-ի սահմաններում: Արսենը Աղստեւ գետից էլեկտրահարման միջոցով ապօրինի արդյունահանել է կողակ եւ բեղլու տեսակի ձուկ՝ պետությանը պատճառելով 207 հազար դրամի վնաս:

Արսեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա ապրիլի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ