News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ամուսնու կողմից հասցված 21 դանակի հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը: Դատավարությունը դռնբաց է:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից անվճար տրամադրվող տրանսպորտից օգտվելու համար ՀԿ-ն խնդրում է նախօրոք՝ մինչեւ ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն կապվել կազմակերպության հետ: Տրամադրվող տաքսիները Երեւանից շարժվելու են ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին Հանրապետության Հրապարակից:

Դիանայի գործի լուսաբանմամբ եւ դեպքի ընթացքի հետեւողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2012 թ.-ի դեկտեմբերից»,- նշել են հայտարարության հեղինակները:

Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված է հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել է ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես են եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Ոչ ոք չի արձագանքել:

Տպել
Ամենաշատ