News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարմնավաճառությանը նպաստելու մեջ մեղադրված եւ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված 41-ամյա Դավիթ Մաչկալյանը կրկին կանգնել է դատարանի առջև: Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկող մեղադրողի հայցի քննությունը։ Պետական մեղադրողը պահանջեց բեկանել արդարացման դատավճիռը եւ կայացնել մեղադրական վճիռ:

Նշենք, որ Դավիթ Մաչկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 262 հոդվածով (պոռնկությանը նպաստելու համար), այն բանի համար, որ նա 2009թ. հունիս ամսից մինչև 2012թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառ Էմմա Մարաբյանին յուրաքանչյուր օրվա համար 10,000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի  ավտոմեքենան եւ շրջել Երևանի Լենինգրադյան փողոցով, այնուհետև Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևան լճի տարածքում, որի ընթացքում Էմմա Մարաբյանը պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ` նպաստելով Էմմա Մարաբյանի պոռնկությամբ զբաղվելուն:

Դավիթ Մաչկալյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը չէր կարող կատարել իրենց վերագրվող հանցագործությունը, քանի որ հանցագործությունը կատարվել է 2009թ. հունիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում, մինչդեռ Դավիթ Մաչկալյանի անձնագրից, որը, ըստ փաստաբանի, դատախազը չի կցել Վերաքննիչ ներկայացված բողոքի գործին, երևում է, որ այդ ժամանակահատվածում իր պաշտպանյալը  բացակայել է երկրից: Դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ վերջին հանգամանքն ուսումնասիրելու համար։ 

«Վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել գործը քննել վճռաբեկության կարգով, այսինքն` հնարավորություն է տալիս դատախազին տվյալ հարցի վերաբերյալ նոր հիմնավորումներ և փաստեր գտնել, այնինչ տվյալ հարցը առաջին ատյանի դատարանում քննվել, և համապատասխան դատական ակտով Մաչկալյանը արդարացվել է: Սա մեզ համար ընդամենը ենթադրություն է, բայց արդեն հիմնավոր ենթադրություն է, որ Վերաքննիչ դատարանը ուզում է արդարացման դատական ակտը կոտրել»,-NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Դավիթ Մաչկալյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը:

Նիստին ներկա էր նաեւ Դավիթ Մաչկալյանի ընկերը, որը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանը դիտավորյալ է նիստերը «անհիմն» հետաձգում. «Ըստ երեւույթին, մի բան ուզում են, որ դատական ակտը թողնեն ուժի մեջ»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին:

Տպել
Ամենաշատ