News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկում սկսվել է «Աստրեյա» կոշկակարական ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի սպանության գործի դիտարկումը: Գործընթացի միակ ամբաստանյալը Ռամիլ Հուսեյնովն է, որին մեղադրում են քիլլերին դեպքի վայր բերելու ու այնտեղից տանելու մեջ: Սպանության ենթադրյալ կատարողն ու հանցագործության կազմակերպման միջնորդը հետախուզման մեջ են: Սպանության պատվիրատուի անձը, որը զոհի կյանքը 450 հազար դոլար էր գնահատել, պարզել չի հաջողվել, փոխանցում է «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ Սարգսյանը սպանվել էր 2012-ի դեկտեմբերի 4-ին: Երբ նա պատրաստվում էր իր մեքենան նստել, մարդասպանը կրակ է բացել վերջինիս ուղղությամբ: Երեք կրակոցից հետո հանցագործը նստել է մոտակայքում իրեն սպասող մեքենան ու հեռացել: Արսեն Սարգսյանը մահացել էր հաջորդ օրը հիվանդանոցում:

Սպանությունը բացահայտել հաջողվել է նախորդ տարվա մարտին: Քննիչները կալանավորել են հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկին՝ 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին: Նրա երկու հանցակիցներին հետախուզում է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ