News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կրամատորսկի բնակիչները անջատողականների կողմից վերահսկվող օդանավակայանի կողմից լսվող ավտոմատային կրակահերթերի մասին են հայտնում: Մինչ այդ էլ օդանավակայանի վրայով պտտվող ռազմական ինքնաթիռ, ականատեսների խոսքերով` ՄԻԳ-25 կամ ՍՈւ-27  է նկատվել: Այն երկրի մակերեւույթից շատ փոքր բարձրության վրա է եղել: Կես ժամ անց ինքնաթիռը հեռացել է Դոնեցկի ուղղությամբ, հայտնում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմ»-ը:

Դրանից հետո օդակայանին են մոտեցել շտապ օգնության եւ ԱԻՆ մի քանի մեքենաներ, որտեղից պայթյուններ եւ կրակոցներ են լսվել:

Հիշեցնենք, որ այսօր ռուսամետ ակտիվիստները «ազատագրել» են ոստիկանության Կրամատորսկի քաղաքային բաժանմունքի շենքը, իսկ մոտակա օրերին մտադիր են վերահսկողության տակ վերցնել նաեւ քաղաքային վարչակազմի շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ