News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարում Երեւան քաղաքում նախատեսված է եւս 7 վերգետնյա անցումներ կառուցել: Այս մասին ապրիլի 15-ին քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով 2014թ. առաջին եռամսյակի համար գովազդի եւ արտաքին ձեւավորման վարչության զեկույցը:

Օհանյանի խոսքերով, ստորգետնյա անցումները կկառուցվեն Արշակունյաց եւ Մյասնիկյան պողոտաներում, Չարենցի, Հալաբյան, Կիեւյան եւ Սեբաստացի փողողներում, ինչպես նաեւ Թբիլիսյան խճուղում: «Կարծում եմ` նշված վերգետնյա անցումները երեւանցիներին կներկայացվեն տարվա վերջին կամ մի փոքր ավելի շուտ: Առաջնայնությունը տրվում է այն հասցեներին, որտեղ ուսումնասիրություններ են ընթանում եւ Ճանապարհային ոստիկանությունից ավտովթարների վերաբերյալ տվյալներ հավաքագրվում: Հաշվի են առնվում նաեւ քաղաքացիների բողոք-դիմումները»,-ընդգծել է փոխքաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ