News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ես հեքիաթներ չեմ վերլուծում, հեքիաթասաց չեմ»: NEWS.am-ի հարցին՝ արդյոք «հրաշալի քառյակը» պատրաստ է համագործակցել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, եթե վերջինս չմտնի կոալիցիայի մեջ, այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես բացարձակապես մտադրություն չունեմ ՕԵԿ-ի հետ կապված որեւէ բան մեկնաբանեմ: Եթե-ներով, տեսական վերլուծություններով, հնարավոր է, քաղաքական վերլուծաբանների ենթադրումներով, քաղաքականության մեջ էդպիսի թե-ականներով ձեւակերպումներով սկսվող ենթադրություններ չեմ մեկնաբանում: Ես ՕԵԿ-ի վերաբերյալ իմ հաստատուն եւ մնայուն կարծիքն ունեմ: Ինչի է ընդունակ եւ ինչի ընդունակ չէ այդ քաղաքական ուժը, ես իմ մնայուն, վստահ դիրքորոշումն ունեմ, որը թույլ չտվեք չասել: Ինչ ասվում է մամուլում, զավեշտի սերիայից է: Իսկ ինչ վերաբերվում է ՕԵԿ-ի՝ քառյակի միանալու հարցին, ասեմ, որ ես հեքիաթներ չեմ վերլուծում, հեքիաթասաց չեմ»,- ասաց նա:

Նշենք, որ Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «ՕԵԿ քաղխորհրդի նիստը կգումարվի ապրիլի 16-ին, որի ժամանակ էլ կքննարկենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: Ըստ որում մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը, մեր համոզմունքը մեր երկրի զարգացման վերաբերյալ եւ այդ մասին խոսել ենք բաց եւ հրապարակային: Հայաստանի առջեւ այսօր բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ մենք առաջարկել ենք լուծման մեր բանալին: Ինչեւիցե, ընդունվել է այլ որոշում, որը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, ինչը քննարկելու կարիք ունի»:

Տպել
Ամենաշատ