News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Շիբոկ քաղաքի (Բորնո նահանգ) միջնակարգ դպրոցի մեծ թվով աշակերտուհիներ են առեւանգվել զինված անձանց կողմից: Այս մասին հայտնել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից մեկը:

Նրա խոսքերով, ուսումնական հաստատության վրա հարձակում գործած գրոհայինները զինված են եղել: Առեւանգված դպրոցականների ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղի մեկնաբանները չեն բացառում, որ հանցագործությունը կարող է ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինների ձեռք գործը լինել: Արդեն քանի տարի է` նրանք փաստացի պատերազմ են մղում Նիգերիայի իշխանությունների դեմ:

Որպես թիրախ ծայրահեղականներն ընտրում են այն օբյեկտները, որոնք որեւէ կերպ առնչվում են բանակի եւ ոստիկանության հետ, ինչպես նաեւ հարձակումներ են գործում կրոնական համայնքների ավագանու կամ ղեկավարների վրա: Կառավարական բանակն իր հերթին պարբերաբար գրոհայինների բազաները ոչնչացնելու գործողություններ է իրականացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ