News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն Արփենիկ Ա.-ն մեղադրվում է պետբյուջեից գումար հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արփենիկ Ա.-ն, 2011թ.ին հոկտեմբերի 18-ից աշխատելով «Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, դպրոց հաճախող աշակերտների իրական թիվը սահմանվածից ավել քանակով ցույց տալու եւ դրա արդյունքում լրացուցիչ ֆինանսավորում ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, խոչընդոտել է սովորողների կողմից հանրակրթական պետական չափորոշիչների եւ ծրագրերի բովանդակության յուրացման, կրթության որակի ապահովման խնդիրներին, դրանով իսկ էական վնաս է հասցրել պետության շահերին: Բացի այդ Արփենիկ Ա.-ն պետբյուջեից դպրոցին է ֆինանսավորել ավել 932.943 ՀՀ դրամ գումար:

Արփենիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:

Տպել
Ամենաշատ