News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները Թուրքիայում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ։ հանդիպման ժամանակ Չիչեքը խոսել է ԱՄՆ Սենատ ներկայացված հայկական բանաձեւից։

Թուրքական «Աքշան» պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոյների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նշել է, թե թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում թուրքական կողմին կրկին անհանգստացրել է Սենատ մտած հայկական նոր բանաձեւը։

«Հայոց ցեղասպանության հարցը մեր հարաբերություններում բեռ է դարձել։ Ամեն տարի ապրիլ ամիսը գալուն պես, այս թեման մեր հարաբերություններում վատ մթնոլորտ են ստեղծում։

Խորհրդարանները պետք է այսօրն ու վաղը կառուցեն։ Պատմությունը պետք է թողնենք պատմաբաններին։ Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Թող գիտնականները, պատմաբաններն այս թեման ուսումնասիրեն, իսկ մենք արդյունքը պատրաստ ենք ընդունել։ Այս մասին հայտարարել ենք աշխարհին»,-ասել է Ջեմիլ Չիչեքը։

Նշենք, որ ԱՄՆ Սենատ ներկայացված նոր օրինագծում կոչ է արվում ԱՄՆ նախագահին՝ 1915-ին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ