News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիմֆերոպոլում ծրագրված են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հաղորդել է Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեն: Կկայանան հիշատակի երեք միջոցառումներ, փոխանցում է Ղրիմի նորությունների ծառայությունը:

Ապրիլի 22-ին Սիմֆերոպոլում Այվազովսկի եղբայրների հիշատակին նվիրված հրապարակում կկայանա «Վառիր հիշատակի մոմ» ակցիան, ապրիլի 23-ին ժամը 9.00 -13.00 Սիմֆերոպոլում Ղրիմի հայկական համայնքի շենքում տեղի կունենա դոնորական արյան բարեգործական հանձնում: Գումարը կփոխանցվի Սիրիայում տուժած մեր հայրենակիցներին: Ապրիլի 24-ին, ժամը 11.00-ին Սիմֆերոպոլի հայկական եկեղեցում կկայան սգո երթ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ