News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ-Շիմարին հայտարարել է տխրահռչակ «Աբու-Գրեյբ» բանտի փակման մասին, հաղորդում է Associated Press-ը: Ըստ նրա՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բանտը անհանգիստ շրջանում է գտնվում:

Այսօր 2,4 հազար բանտարկյալներ «Աբու-Գրեյբից» տեղափոխվել են ավելի անվտանգ կալանավայրեր, որտեղ կշարունակեն կրել իրենց պատիժը, փոխանցում է «lenta.ru»-ն:

Վտանգը նրանում է, որ բանտը գտնվում է իրաքյան Անբար նահանգի մոտ, որը վերջին ամիսներին մարտադաշտ է դարձել կառավարական զորքերի ու սունիական «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջեւ: Նախորդ տարվա հուլիսին խմբավորման անդամները գրոհել էին «Աբու-Գրեյբն» ու եւս մեկ բանտ ՝ ազատ արձակելով հարյուրավոր բանտարկյալների, այդ թվում՝ զինյալների:Հարձակման ընթացքում մեծ քանակությամբ մարդիկ են զոհվել, մասնավորապես, բանտի անձնակազմի անդամներ ու կալանավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ