News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հերթական զեկույցը, որում ներկայացված է գյուղատնտեսական ապրանքների իրացվելիության աստիճանը անցյալ տարվա ընթացքում: Նախ նշենք, որ այդ ցուցանիշները ամփոփվում են գյուղական վարչակազմերի հաշվետվությունների հիման վրա, որոնք քիչ հուսալի են: Սակայն ցուցանիշների դինամիկան ինչ-որ չափով արտացոլում է այս դաշտում առկա միտումները:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության հայեցակարգում «ապրանքների իրացվելիությունը» բացի այդ փողի դիմաց վաճառքից ներառում է նաեւ ծառայություններ դիմաց ապրանքների փոխանակումն ու վճարումը ֆերմերների կողմից իրենց տնտեսություններից: Առաջին հայացքից, դա ճիշտ է, քանի որ արդյունքում ֆերմերը գումար է տնտեսում:

Սակայն եթե զուգահեռներ անցկացնենք ֆեոդալիզմի դարաշրջանի բնական տնտեսությունների հետ, ստացվում է, որ վերջինում ապրանքների իրացվելիությունը փոքր չէր:

Փողի դիմաց վաճառքի համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է մի քանի գործոններով: Հիմնականն այն է, որ արտադրության ծավալն ինքնին այնքան էլ բարձր չէ:  Այս պատճառով ֆերմաներում մի շարք ապրանքների սպառումն մեծ մասնաբաժին ունի: Պարզ է,  որ արտադրության աճի պայմաններում դա պետք է աստիճանաբար կրճատվի: Այլ իրավիճակ է առաջանում, երբ արտադրության մեջ անկում է նկատվում:

Հիշեցնենք, որ 2010թ.-ին մեծ վնաս էր հասցվել մրգերի եւ բանջարեղենի բերքին: Ծանր իրավիճակ էր ծիրանի դեպքում, քանի որ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ցրտահարությունների հետեւանքով բերքի ծավալը նշված տարում մոտ 2.6 անգամ կրճատվեց: Նույն տարում մրգերի եւ բանջարեղենի իրացվելիությունը 35.0 տոկոսով կրճատվեց՝ նախորդ տարվա 58.0 տոկոսի դիմաց:

Այժմ պատկերը կրկնվում է, եւ անկախ փորձագետների գնահատականների համաձայն, այս տարի մարտին ցրտահարությունների պատճառով ծիրանի բերքի կորուստը կկազմի մոտ 80-90 տոկոս: Նույնիսկ եթե այս մռայլ կանխատեսումները մասամբ իրականանան, մշակաբույսերի վնասը նշանակալի կլինի: Իսկ դա բացասական հետեւանքներ է սպառնում ոչ միայն ֆերմերներին, այլ նաեւ մոր տնտեսությանն ընդհանուր առմամբ: Գնաճը նույն 2010թ.-ին 8.6 տոկոս էր կազմում, որը մեծապես կապված էր որոշ մշակաբույսերի գնի կտրուկ աճի հետ (մրգեր միջինը թանկացել են 21,2 տոկոսով, բանջարեղենը եւ կարտոֆիլը՝  գրեթե 1.6 անգամ):

Հավելենք, որ մրգերի անցյալ տարվա «հաջող» բերքը (մասնավորապես նույն ծիրանի) թույլ տվեց նկատելիորեն ավլեցանել դրա արտահանումը: «Ծիրան, դեղձ…» ապրանքային խմբում դրանց արտահանման ծավալը կազմել է 25.0 հազար տոննա՝ նախորդ տարվա 16.2 հազար տոննայի դիմաց:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ