News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնական դատարանն այսօր՝ ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը: Այդ մասին հայտնում է Hetq.am-ը:

Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:

Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս:  Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, եւ եթե մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ  (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին եւս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում  հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը: 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ