News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանական «RWE AG» կոնցերնն իր «RE Supply & Trading» ստորաբաժանման միջոցով երեքշաբթի վերսկսել է Լեհաստանի միջով գազի մատակարարումն Ուկրաինա, հաղորդում է «Նավթոգազ Ուկրաինի»-ն:

«2014թ.-ի առաջին եռամսյակում «Նավթոգազ Ուկրաինի»-ն բնական գազ ներկրել է միայն «Գազպրոմից»: Այժմ շարունակվում են բանակցությունները մեր ռուս գործընկերների հետ, ընկերությունը որոշել է ներկրման այլ աղբյուրներ գտնել»,- ասվում է Նավթոգազի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Կոբոլեւի հաղորդագրության մեջ:

Լեհաստանի միջով Ուկրաինա գազի մատակարարումն իրականցվելու է 2012թ.-ին կնքված համաձայնության հիման վրա, հենվելու են գնագոյացման  եվրոպական չափանիշների վրա: Համաձայնությունը նախատեսում է տարեկան մինչեւ 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում:

2013թ.-ին «RWE Supply & Trading»-ը ներկրել է 1 մլրդ խորանարդ մետր գազ: Լեհաստանի տարածքից Ուկրաինա գազի մատակարարման օրական ծավալը կազմում է 4 մլն խորանարդ մետր: Իր հաղորդագրության մեջ «RWE AG»-ննշում է, որ ծավալները կարող են ավելացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուկրաինան Եվրոպայի գազի ներկրումը դադարեցրել էր 2013թ.-ի դեկտեմբերից, այն բանից հետո երբ ռուսական գազի համար 30 տոկոսանոց զեղչ ստացավ: 2014թ.-ի առաջին եռամասյակում զեղչը չեղյալ հայտարարվեց, ռուսական գազի գինն Ուկրաինայի համար կազմեց 485 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ