News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն պաշտոնական կարծիքը ներկայացրել է, իսկ Հայ Յեղափոխական դաշնակցությունը դեռեւս քննարկումների մեջ է: NEWS.am-ի հարցին՝ իշխանությունները կոալիցիա ստեղծելու շուրջ շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հայ Յեղափոխական դաշնակցությունը քննարկումների մեջ է, կքննարկեն իրենց մոտեցումները եւ կհայտարարեն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հայտարարությունն արել է եւ կոալիցիա չեն մտնելու»,- ասաց նա:

Հարցին՝ այլեւս ԲՀԿ-ի հետ բանակցություններ չեն լինելու, Գալուստ Սահակյանը նշեց. «Իրենք էդպես են հայտարարել: Ես կրկնում եմ իրենց հայտարարությունը»:

Նշենք, որ ապրիլի 13-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ իրենք շարունակելու են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու շուրջ: Ժամեր անց ԲՀԿ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ իրենք կոալիցիա չեն մտնելու: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ իրենք դեռ քննարկում են հարցը: «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես քննարկում է կոալիցիա մտնել-չմտնելու հարցը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ