News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Եթե ես որեւէ մոտեցում ունենայի պաշտոնների նկատմամբ, վաղուց պաշտոններ կունենայի եւ տեղից տեղ կշարժվեի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով մամուլով շրջանառվող լուրերին, թե ինքն էլ է հավակնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին:

«Դա մամուլային քննարկումների արդյունք է: Ազգային ժողովի նախագահի քննարկում չկա: Եթե ես որեւէ մոտեցում ունենայի պաշտոնների նկատմամբ, վաղուց պաշտոններ կունենայի եւ տեղից տեղ կշարժվեի: Բայց եթե այդպիսի հարց քննարկվի, նայած թե ինչպիսի մոտեցում կունենա Հանրապետականը խորհրդարանի հետագա գործունեության վերաբերյալ: Բնական է, եթե կուսակցությունը առաջարկի, եթե հնարավորությունները ես ունենամ, ես կլինեմ, բայց չեմ կարծում, որ իմ թեկնածությունը կքննարկվի»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀԿ Գործադիր մարմնի առաջիկա նիստի ժամանակ քննարկվի ԱԺ նախագահի թեկնածուի հարցը:

Հարցին՝ ըստ Գալուստ Սահակյանի՝ ով կարող է լինել ԱԺ նախագահը, վերջինս հրաժարվեց անուններ տալ:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի թեկնածությանը՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենք ընկերներ են եւ լավ կարծիք ունի:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Ապրիլի 14-ին ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է կառավարությանը: Ապրիլի 28-ին պարզ կլինի արդեն ԱԺ նոր նախագահի անունը:

Տպել
Ամենաշատ