News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում երթուղայինների ուղեվարձը հնարավոր բոլոր միջոցներով պետք է պահպանել նախկին մակարդակին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել  է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Երեւանի ավագանու խորհրդում ֆինանսների, տնտեսության եւ տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Նարիա Նահապետյանը՝ մեկնաբանելովհետազոտությունը, որը համակարգվել է IPSC(Քաղաքական եւ սոցիլոգոիական խորհրդատվությունների ինստիտուտ) կազմակերպության կողմից:

Հետազոտությունը վերաբերում էր Երեւանում ուղեւորների հոսքին ըստ հասարակական տրանսպորտի տեսակների եւ քաղաքապետարանին էր ներկայացվել ապրիլի 4-ին: Քանի որ տրանսպորտային ծառայությունների ծախսերի նախահաշիվը նախապատրաստվել էր դեռ 2013թ.-ի վերջին,  հաջողվել է դուրս հանել ուղեվարձի արժեքը: 15 տոկոսանոց եկամուտով այն որոշվեց՝ գազով երթուղայինների համար՝ 207 դրամ, գազով ավտոբուսների համար՝ 196 դրամ, դիզելային ավտոբուսների համար՝  252 դրամ: Սա նկատելիորեն ավելի է, քան ներկայիս 100 դրամը, եւ Նահապետյանի կարծիքով, նման գումար ուղեւորից չի կարելի պահանջել:

«Հետազոտությունը հիմք չպետք է ծառայի ուղեվարձի թանկացման համար: Ուստի մենք պատրաստ ենք առաջարկություններ ընդունել հետաքրքրված կողմերից»,- հայտարարել է Նահապետյանը: Նա նշել է, որ վերջնական որոշում կընդունի Ավագանին:

Այն հարցին, թե համաձայն է Ավագանին արդյոք ուղեվարձի մասնակի սուբսիդավորման քաղաքապետարանի կողմից, նա նշել է, որ նման վարկած հնարավոր է, կախված է ամեն ինչ նրանից, թե կառավարությունը 2015թ.-ին անհրաժեշտ գումարը կհատկացնի Երեւանի քաղաքապետարանին, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ