News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում խոտաբույս հավաքելիս ականի վրա պայթելու հետեւանքով այսօր՝ ապրիլի 15-ին, վիրավորված Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բշկական կենտրոն եւ պատրաստում են վիրահատության: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Ալեքսանդր Արզումանյանը:

«Վիճակը կայուն է, պատրաստում ենք վիրահատության: Ոտքի մատներն են կտրվել, այժմ վիրահատության ենք տանում»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ մինչեւ այդ Գաբրիելին առաջին բուժօգնություն էին ցուցաբերել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը, այսօր՝ ապրիլի 15-ին, Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել էին սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել ականի վրա, որի հետեւանքով Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել էր, իսկ Գաբրիել Բաբիկյանն էլ՝ տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
Ամենաշատ