News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 15-ին կայացել է «Հասարակական մասնակցության եւ բազմաբնույթ դիվանագիտության մեխանիզմները խաղաղ գործընթացներում. Դասընթացներ Հյուսիսային Իռլանդիայից»:

Նախաձեռնությունը պատկանում է «International Alert» կազմակերպությանը: Զեկույցը նախապատրաստել է փորձագետների տարածաշրջանային խումբը եւ ուղղված է ղարաբաղյան հակամարտության ազդեցության ներքո գտնվող հասարակությանը ներգրավմանը տվյալ հետազոտության եզրակացությունների քննարկմանը:

Զեկույցում օգտագործել են Բելֆասթում, Դուբլինում եւ Լոնդոնում շատ փորձագետների հետ հարցազրույցները, այդ թվում նաեւ ներկա ու նախկին քաղաքական գործիչների հետ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հյուսիսային Իռլանդիայի հետ բանակցություններին, լրագրողների, ակադեմիկոսների, համայնքների առաջնորդների հետ,  կաթոլիկ եւ բողոքական համայնքաների քաղաքացիական ակտիվիստների հետ:

Զեկույցը կենտրոնացած է հինգ ոլորտների վրա՝ քաղաքական ինստիտուտների, պաշտոնական դիվանագիտության եւ արտաքին խաղացողների, սփյուռքի, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դերը Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ համաձայնության ձեռք բերման գործում:

Այս պահին զեկույցը հասանելի է ռուսերեն լեզվով, անգլերեն տարբերակը հասանելի կլինի մոտ ապագայում:

Զեկույցի հեղինակներն են Գեղամ Բաղդասարյանը(Լեռնային Ղարաբաղ), Ավազ Հասանովը(Ադրբեջան), Մասիս Մաիլյանը(Լեռնային Ղարաբաղ), Գյուլշան Փաշաեւը(Ադրբեջան) եւ Միքայել Զոլյանը(Հայաստան): «International Alert»-ի հետազոտությունը «Եվրոպական գործընկերությունը հանուն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման»(European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh (EPNK)) նախաձեռնության մաս է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ