News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը լռելյայն աջակցում է Ուկրաինայի ռազմական գործողություններին ռուսամետ անջատողականների դեմ: Այդ մասին գրում է  ABC News-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, ուկրաինական ղեկավարության գործողություններն այն չեն, ինչ ցանկալի էին, սակայն ուկրաինական կառավարությունը ստիպված է արձագանքել իրավիճակին, որ Քարնին անտանելի է համարել:

Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, թե ուկրաինացի զինվորականների առաջին գրոհի արդյունքում ազատագրվել է փոքրիկ մի օդանավակայան: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր տուրչինովը ավելի վաղ հայտնել էր ռուսամետների դեմ հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Քարնիի խոսքով, Ուկրաինայի կառավարությունը պետք է պատասխան քայլեր ձեռնարկի, քանի որ պատասխանատու է իրավակարգի համար: ԱՄՆ-ը չի դադարում տնտեսական եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ