News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ՄԱԿ-ից ակնկալում է Կիեւի կողմից երկրի արեւելքում ուժի կիրառման դատապարտում: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցում:

«ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունը պետք է դատապարտեն ուժի կիրառումը ուկրաինական իշխանությունների կողմից: Ռուսական կողմը ՄԱԿ-ին ակնկալում է այդ հակասահմանադրական գործողությւոնների դատապարտում»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ Ուկրաինայում այսօր սկսվել է հակաահաբեկչական հատուկ գործողություն երկրի արեւելքում վարչական շենքերը զավթած ռուսամետ անջատողականների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ