News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում բախումների աղբյուրը Ռուսաստանն է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ֆրասնիայի Ազգային Ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ոչ միայն տագնապալի է: Երկրի արեւելյան հատվածում բռնությունները շարունակվում են նաեւ հիմա, քանի դեռ մենք զրուցում ենք»,- հայտարարել է Ֆաբիուսը:

Հարկ է նշել, որ դրանց աղբյուրը Ռուսաստանն է, ուստի Ֆրանսիայի եւ մյուս երկրների դատապարտումները միանգամայն արդարացի են:

«Եվրոպացիների հետ ընդհանուր մեր դիրքորոշումը միաժամանակ մեծ պատասխանատվություն է եւ մեծ վճռականություն: Վճռականությունը կայանում է նրանում, որ պատժամիջոցներ կլինեն: Մեր գործընկերների հետ միասին մենք պատժամիջոցների երեք փուլ ենք նկարագրել, եւ առաջին երկու փուլն արդեն կիրառված է:

Պատասխանատվությունը երկխոսության հաստատումն է: Մենք ռուսների հետ պատերազմ չեն մղելու, ոչ ոք այստեղ նման բան չի առաջարկում: Անհրաժեշտ է երկխոսության անցնել, սակայն վճռականության վրա հիմնված երկխոսության»,- հայտարարել է Ֆաբիուսը:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 17-ին Ժնեւում քառակողմ բանակցություններ կկայանան: Եթե այդ հանդիպումն արդյունքներ չտա, անհրաժեշտ կլինի անցնել պատժամիջոցների երրորդ փուլին՝ տնտեսականին: Այլ ուղի չկա, հավելել է նախարարը:

Ռուսների նպատակն է՝ կամ մայիսի 25-ի ընտրություններն անհնար դարձնել, կամ դրանք անվավեր հայտարարել: «Մեր նպատակը պետք է լինի հակառակը: Անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինայում լիակատար լեգիտիմ իշխանություն հաստատվի»,- հայտարարել է Ֆաբիուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ