News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խիստ անհանգստությամբ են հետեւում զարգացումներին:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ կրկին նշվել է, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին եւ ճգնաժամի հենց սկզբից Ուկրաինայում խաղաղության եւ կայունության հաստատման  հասարակության բոլոր հատվածներին խորհուրդ իրենց պահանջներն արտահայտել խաղաղարար ճանապարհներով եւ ողջամիտ քայլեր իրականացնել:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ հիշատակվել է Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ շեշտվելով, որ Թուրքիան շարունակելու է հարեւան եւ բարեկամ երկիր հանդիսացող Ուկրաինային աջակցություն ցուցաբերել ընտրություններն արդար եւ ազատ մթնոլորտում իրականացնելու համար:  

Տպել
Ամենաշատ