News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին երեք ամիսներին  ՀՀ բնակչությունը սպառել է 222 մլն խմ գազ, ինչը 3,2 տոկոսով պակաս է, քան անցած տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին տեղեկատվությունը երեկ տարածել է «ՀայՌուսգազարդը»։

Սա ուշագրավ է նրանով, որ մասնավորապես Արարատյան դաշտավայրում այս տարվա առաջին երեք ամիսներին միջին ջերմաստիճանը եղել է 1,7 աստիճան, իսկ անցած տարի՝ 2,3։ Այսինքն՝ այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը ոչ թե ավելացել է, այլ նվազել։ Պակաս կարեւոր չէ, որ այս տարվա նշված ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը օգտագործել է ընդամենը 49 մլն խմ գազ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 30 տոկոսով։ Արդյունաբերության կողմից գազի օգտագործման 1/3-ով կրճատումը ցույց է տալիս տնտեսության իրական՝ մեղմ ասած տխուր վիճակը։ Փոխարենը ավելի քան 30 տոկոսով աճել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները եւ հասել 212 մլն խմ-ի։ Սա էլ իր հերթին ուշագրավ է նրանով, որ գազից ստացվող էներգիայի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան ՀԷԿ-երում եւ Ատոմակայանում արտադրվածը։ Մի խոսքով, մեր էներգետիկ ոլորտում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ