News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ եկեղեցին սբ. Մկրտության եւ սբ. Պսակի արարողությունների համար հստակ սակագներ է սահմանել եւ գնացուցակները փակցրել եկեղեցիների պատերին։ Ըստ գնացուցակի՝ սբ. Մկրտության կտրոնն արժե 20 հազար դրամ, սբ. Պսակինը՝ 40 հազար։ Երկու դեպքում էլ «կտրոնի արժեքի մեջ ներառվոմ են սրբապատկեր, վկայական եւ երկու սպիտակ մոմ»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա դրական երեւույթ է՝ եկեղեցին պայքարում է ստվերի դեմ։ Բայց «թարսի պես» եկեղեցին ազատված է հարկերից, այսինքն՝ ստվերային շրջանառության մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն ընդամենը այն մասին է, որ գումարները տեղերում չյուրացնեն։

Ի դեպ, կնունքների ժամանակ ընտանիքի յուրաքանչյուր «հավելյալ անդամի» համար առանձին կտրոն է պետք, որն արժե 5 հազար դրամ։ Կտրոն ունես՝ կկնքեն, չէ՝ գնա այդպես անհավատ էլ մնա։ Դեռ լավ է, որ եկեղեցին «զեղչերի ճկուն համակարգ» չի մշակել եւ չի սահմանել, ասենք, որ նույն անձի՝ երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ պսակադրության արարողության ժամանակ կգործի 50 տոկոս զեղչ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ