News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում նավաբեկության հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Առավոտյան Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափերի մոտ «Սեւոլ» ուղեւորատար նավը մառախուղի պատճառով բախվել է ստորջրյա խութերին: Շոգենավը Ինչխոն նավահանգստից մեկնում էր Չեչժու կղզի: 

Նավում եղել է 477 մարդ: Ուղեւորների մեծամասնությունը աշակերտներ են եղել, որոնք «ավարտական ուղեւորության» են մեկնել: Հաղորդվում է, որ բոլոր ուղեւորները եւ անձնակազմը փրկվել են: Տվյալ պահին հաջողվել է տարհանել  388 մարդու:
Ներկայումս ճշտվում են կատարվածի հանգամանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշենք, որ այն մասին, թե ով է զոհվել, եւ թե ինչպես է դա տեղի ունեցել, ոչ մի տեղեկություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ