News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում մարաթոնի եզրափակիչ գծի  տարածյքից ոստիկանությունը հեռացրել է մարդկանց եւ փակել փողոցները` կասկածելի իրեր հայտնաբերելու պատճառով: Փակվել է մետրոյի մոտակա կայարանը, հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: 

Ըստ նրանց` մարաթոնի եզրափակիչ գծի  հարեւանությամբ, որտեղ մեկ տարի առաջ ահաբեկչություն էր կատարվել, երկու ուսապարկ էր հայտնաբերվել: Մի քանի ժամ առաջ այդ վայրում սգո արարողություն էր տեղի ունեցել` երեք մարդու կյանք խլած ողբերգության  առաջին տարելիցի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ականատեսների` ուսապարկերը թողել էր սեւազգեստ մի տղամարդ: Մինչ կասկածելի իրերը զննելը, ոստիկանությունը հայտնել էր, որ կասկածյալը ձերբակալված է: Ուսապարկերի պարունակությունը դեռ հայտնի չէ:

Ահաբեկչությունից մեկ տարի անց եւ ապրիլի 21-ին նախատեսված մարաթոնից մեկ շաբաթ առաջ Բոսթոնի ոստիկանությունը սկսում է հերթական քննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ