News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի ներկայացուցիչները չեն մասնակցի այս շաբաթ Մոսկվայում կայանալիք Արկտիկական խորհրդի նիստին՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով Կանադայի Արկտիկական խորհրդի հարցերով նախարար Լեոն Ագլուկակին։

 «Կանադան ներկա չի լինի այս շաբաթ Մոսկվայում աշխատանքային խմբերի մակարդակով հանդիպմանը», — նախարարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը: Ագլուկակը նաեւ ընդգծել է, որ Կանադան մտադիր է հետագայում էլ աջակցել այն կարեւոր աշխատանքը, որն իրականացվում է Արկտիկական խորհրդի շրջանակում: Խորհրդի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Դանիան, Կանադան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան եւ Նորվեգիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Կանադայի հարաբերությունները վատացել էին մարտից` Ուկրաինայի իրադարձություններին զուգահեռ: Ամսվա վերջին ՌԴ ԱԳՆ-ն  պատժամիջոցներ էր հայտարարել կանադացի 13 բարձրաստիճան պաշտոնյայի, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների նկատմամբ, որոնց արգելվում էր  մուտքը ՌԴ`Ուկրաինայի եւ Ղրիմի կապակցությամբ Կանադայի կիրառած  պատժամիջոցների պատճառով:  Մինչ այդ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի գրասեյնակի կայքում հրապարակվել էր մի ցուցակ, որտեղ ընդգրկված էին 10 մարդ` Ռուսաստանի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, որոնց նկատմամբ տարածվում էին Կանադայի պատժամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ