News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արգենտինայում դատում են նախկին զինվորականների, որոնք մեղադրվում են բռնապետության տարիներին (1976-1983թթ.) մարդու իրավունքների խախտումների  մեջ, հայտնում են արգենտինյան լրատվամիջոցները:

Այս անգամ ամբաստանյալի աթոռին  ռեժիմի ընդդիմադիր Օսվալդո Բենեդետիի սպանության կասկածյալ մի քանի զինվորականներ են: Բենեդետին ձերբակալվել էր իշխանության դեմ հանցավոր պայմանավորվածության գալու մեղադրանքով, այնուհետ մահացել էր իբրեւ թե բանտապահի հետ կռվի հետեւանքով: Իրականում ենթադրվում է, որ նրան մահապատժի են ենթարկել առանց դատ ու դատաստանի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հատկանշական է, որ քննությունը որոշել է գործում որպես կասկածյալ չներգրավել  ռազմական խունտայի  նախկին գեներալ Լուսիանո Մենենդեսին: Նա արդեն յոթ ցմահ ժամկետի է դատապարտվել` ռազմական վարչակարգի ժամանակաշրջանում մադկանց առեւանգումների, տանջանքների եւ սպանությունների համար:  Նախկին գեներալը մասնակից է դատական երկու գործերի եւս` կապված բռնապետության հանցագործությունների հետ: 

1976 թ. մարտի 24-ին Արգենտինայում իշխանությունը զավթել էին զինվորականները` գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի գլխավորությամբ: Ցրվել էր խորհրդարանը, պարետային ժամ էր հայտարարվել, դադարեցվել  քաղաքական կուսակցությունների եւ արհմիությունների գործունեությունը, սկսվել էին ճնշումները: Ըստ պաշտոնական տվյալների`  Արգենտինայում բռնապետության տարիներին  անհետ կորել է 18 հազար քաղաքացի: Ըստ իրավապաշտպանական  կազմակերպությունների տվյալների` այդ թիվը հասնում է 30 հազար մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ