News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանը մերժել է Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին ազատելու դիմումը: Այս մասին հայտնել է դատական պալատը:

Ավելի վաղ Մլադիչի փաստաբանները նրան ազատելու հայցադիմում էին ներկայացրել՝ նշելով, որ մեղադրող կողմը բավարար ապացույցներ չունի: Սակայն դատական պալատը մերժել է այդ միջնորդությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ռատկո Մլադիչը մեղադրվում է Բոսնիայի մահմեդականների եւ Բոսնիայում ու Հերցոգովինայում 1992-1995 թթ. այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության եւ մի շարք այլ հանցագործություններում: Նրա դեմ մեղադրանքներ էին ներկայացվել 1995 թ.: 16 տարի գեներալը թաքնվել էր արդարադատությունից, սակայն 2011 թ. ձերբակալվել էր եւ հանձնվել Միջազգային դատարանին: Նրա  դատավարությունն սկսվել էր 2012 թ. մայիսի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ