News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը որոշել է «մկանները ցուցադրել» եւ  լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Նախիջեւանում:

ԱՊԱ-ին ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստականության  2014թ. ծրագրին համապատասխան:

Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ իրականացվող զորավարժություններին մասնակցում են զորամասերի անձնակազմերը, ավիացիայի, ՀՕՊ  համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորքերը, այդ թվում նաեւ` նոր զրահատեխնիկան:

Զորավարժությունների ընթացքում ստուգվելու են Նախիջեւանում տեղակայված զորամասերի մարտունակությունը, ռազմական տեխնիկան, ինչպես նաեւ ժամանակակից զենքի կիրառման հմտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ