News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարավաղի հակամարտության կարգավորումն այլ երկրներում ծավալվող իրադարձությունների ֆոնին երկրորդ պլան չի մղվում: Այս մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Հակամարտության շփման գծում տիրող իրադրությունը դեսպանը լարված է գնահատել: Նրա խոսքերով, այդ մասին են վկայում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների եւ ռազմական կառույցների հաղորդագրությունները: Դեսպանը նաեւ նշել է, որ հիշյալ հաղորդագրություններում հիշատակվում է բազմաթիվ փոխհրաձգությունների եւ զոհեր պատճառող առավել կոպիտ խախտումների մասին, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է դառնում այդ զոհերի ընտանիքների համար:

Հատուկ ներկայացուցչի խոսքերով, համապատասխան կառույցների աջակցությամբ եւ օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի եւ հակամարտության շփման գծի երկայնքով դիտարկումներ են անցկացվում: Դրանց վերաբերյալ զեկույցները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն փորձում են հակամարտության կողմերին ներկայացնել կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղված նոր գաղափարներ: Անցած ամիս միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարների հետ երկու հանդիպում են անցկացրել»,-հայտնել է Կասպշիկը: Նրա խոսքերով, բոլոր ջանքերը հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության թուլացմանն են ուղղված:

Ինչպես Կասպշիկն է նշել, գործող նախագահի կողմից տրված մանդատին համապատասխան, նա պարբերաբար այցելություններ է կատարում տարածաշրջան: «Ես եւ իմ թիմը պարբերաբար այցելում ենք հակամարտությունից տուժած տարածքներ` ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ փոխանցելու նպատակով»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ