News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որեւէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում եւ կկայացվի համապատասխան որոշում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձեւավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որեւիցե խնդիր գոյություն չունի եւ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պատգամավորի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ նիստից հետո՝  ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Նշենք, որ  «Հայկական ժամանակը» գրել էր, որ ՀՀ կառավարության ձեւավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել. մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից։ Կուսակցության վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ պաշտոնապես չեն բացառում նման հնարավորությունը, եւ ասում են, որ որոշում կկայացնեն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում։

«Պարզվում է, նման զարգացումների պատճառը Քաղաքաշինության նախարարության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, որոշել է ՕԵԿ-ից ետ վերցնել այդ պորտֆելը: Չի բացառվում, որ նման մտադրության պատճառն այն է, որ նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու են նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները, եւ ուրեմն, գործող կոալիցիայի ներկայացուցիչները պետք է նեղ անեն, տեղ անեն։ Իսկ թե ինչո՞ւ է Աբրահամյանը որոշել հենց Քաղաքաշինության նախարարությունն առնել ՕԵԿ-ի ձեռքից, հասկանալի է։ ՕԵԿ-ական քվոտայով նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հենց Աբրահամյանի մարդն է։ Այսինքն Աբրահամյանը չի կարող ինքն իրենից պաշտոն վերցնել։ Արմեն Երիցյանը, չնայած նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից։

Ամենախոցելին, ստացվում է, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Թադեւոսյանը համարվում է Շինանյութի Սերգեյ անունով հայտնի Սերգեյ Մանուկյանի հովանավորյալը, վերջինս էլ բավական կարեւոր մարդ է «Օրինաց երկրի» համար, ու եթե ՕԵԿ-ը չկարողանա պաշտպանել իր նախարարին, կուսակցության ներսում մթնոլորտը կարող է լրջորեն խաթարվել։

Շատերը մտածում են, թե ՕԵԿ-ը բլեֆ է անում, երբ ասում է, որ դուրս կգա կոալիցիայից. ի վերջո Արթուր Բաղդասարյանը պահպանում է ԱԽՔ պաշտոնը, եւ մեծ է հավանականությունը, որ այս կուսակցությունը կբավարարվի առաջարկվելիք երկու պորտֆելով։ Բայց հակառակը բացառել չի կարելի»,–գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ