News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տաքսիստները նամակ են հղել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ խնդրում են իրենց վերաբերող օրենսդրության կիրառությունն ապահովել: Տնտեսության ճյուղի կարգավորմանը հետեւելու վերաբերյալ խնդրագիրն ուղարկել է Գեւորգ Դոստուրյանի ղեկավարած «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է հենց ինքը` Դոստուրյանը:

Ինչպես կազմակերպությունն է նշում, կառավարությունն արդեն մեկ տարի է` չի կիրառում «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջները եւ չի ստուգում տաքսիների օրինականությունը: Ստեղծված քաոսային իրավիճակից դժգոհում են ինչպես ուղեւորները, այնպես էլ վարորդները: «Նախկին կառավարությունը գտնում էր, որ «ով ինչպես կարողանում է` թող աշխատի» սկզբունքով կարելի է ինչ-որ կերպ զբաղվածության հարց լուծել, բայց ոչ մի նպատակի չհասավ, միայն ճյուղին մեծ վնաս հասցվեց: Նրանք, ում համար տաքսին միակ զբաղվածության միջոցն է, ստիպված են օրական նախկին ութի փոխարեն 15 ժամ աշխատել` նույն քանակությամբ հաճախորդ հավաքելու համար»,-ասվում է նամակի տեքստում: Կազմակերպության դիտարկումներով, ուղեւորներին նրանց ձեռքից փախցնում են նաեւ այնպիսի վարորդներ, որոնց համար տաքսին հավելյալ զբաղվածության միջոց է` ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին երթուղիներ մտած ոստիկաններ, հրշեջներ, էլեկտրիկներ եւ այլ մասնագիտությամբ աշխատանքային ներգրավվածություն ունեցող մարդիկ:

Կրկնակի տեւողությամբ աշխատանքային օրը էականորեն մեծացնում է ՃՏՊ-ի հավանականությունը, ինչին պարբերաբար նաեւ մեքենաների ապահովագրությամբ զբաղվող փորձագետներն են անդրադառնում: Այս պայմաններում անգամ չի առաջարկվում տաքսու քանակության սահմանափակում կիրառել. հարկավոր է ընդամենը ինչպես հարկն է` ավտոմեքենաների օրինականությունը ստուգել:

«Կառավարության առաջարկած փոփոխությունների կարիքը չկա: Հարկավոր է ամենօրյա բժշկական եւ տեխնիկական զննումը ամենամսյա դարձնել: Կարիք չկա նաեւ դեղին համարները հետեւի ապակու վրա փակցվող թղթե կտրոններով փոխարինել: Մեր ոլորտում բոլորը գիտեն, որ դեղին համարանիշների միջոցով վերահսկումն ավելի պարզ ու արդյունավետ է»,-ասվում է հայտարարության տեքստում:

Կազմակերպությունը վարչապետին խնդրում է տրանսպորտի նախարարությունում բոլոր շահառու կողմերի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնել` ճյուղի կարգավորմանը վերաբերող առաջարկություններ լսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ