News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհանգիստ Դոնբասի քարտեզում հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո գրեթե ոչինչ չի փոխվել:

Ռուսամետ ցուցարարները շարունակում են վերահսկողության տակ պահել Դոնեցկի մարզի մի քանի քաղաքներ, ասված է ТСН-ի սյուժեում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այսպես, Գորլովկայում զինված անձինք վերահսկողության տակ են վերցրել ոստիկանական բաժանմունքը:

Ժդանովկայի քաղաքապետարանի շենքի վերեւում շարունակում է ծածանվել այսպես կոչված «Դոնեցկի հանրապետության» դրոշը: Անջատողականները հայտարարում են, որ քաղաքի իշխանությունն իրենց կողմն է:

Բողոքողների վերահսկողության տակ են մնում Մակեեւկի քաղաքային խորհուրդը, Մարիուպոլի քաղաքապետարանը, Կրամատորսկի քաղաքային խորհուրդը, Խարցիզսկի գործադիր կոմիտեն:

Ենակիեւոմ նրանց ձեռքում են քաղաքային խորհուրդը եւ ոստիկանությունը:

Սլավյանսկում ռուսամետ ակտիվիստները, բացի գրաված ոստիկանության եւ ՈՒԱԽ-ի բաժանմունքից,  տեղադրել են նաեւ 7 անցակետեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ