News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լուգանսկի մարզային վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Անատոլի Վիզիրը իրեն հռչակել է «Հարավարեւելյան հանրապետության» նախագահ եւ դիմել Ռուսաստանի օգնությանը: Նրա հայտարարությունը տեղադրված է YouTube-ում:

Նախկին դատավորը պնդում է, որ ընտրվել է նախագահ (ինչ հանգամանքներում՝ հայտնի չէ) եւ խոստանում է պաշտպանել Ուկրաինայի հարավ-արեւելքի շահերը: Նա նաեւ հայտնել է, որ տարածաշրջանում «Դաշնային անվտանգության կոմիտեի» որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվում:

Վիզիրը միաժամանակ նշել է, որ պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավարության հետ, հայտնում է lenta.ru-ն:

Անատոլի Վիզիրը, ըստ տեղի լրատվամիջոցների, դատական մարմիններում աշխատել է 20 տարի: Լուգանսկի վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնըզբաղեցրել է 2006-2011 թթ.:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները Լուգանսկի  մարզպետարանից պահանջել էին չենթարկվել Կիեւին, ճանաչել ժողովրդական շարժումը եւ ազատել կալանավորված ռուսամետ բոլոր ակտիվիստներին:

Վերջին օրերին Լուգանսկում կտրուկ սրվել է  հակամարտությունը դաշնայնացման կողմնակիցների եւ երկրի իշխանությունների միջեւ: Ցույցերի մասնակիցները նախկինի պես վերահսկում են ՈՒԱԾ-ի մարզային վարչության շենքը: Նրանք շարունակում են նաեւ բողոքել մարզպետարանի շենքի հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ