News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Սան-Պաուլու մեգապոլիսում օրինապահները երկրում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ բողոքի ելած 54 ցուցարար են ձերբակալել: Այս մասին տեղեկություններ են հաղորդել ոստիկանության ներկայացուցիչները:

Տարվա մեկնարկից ի վեր սա արդեն հիգերորդ նման բովանդակությամբ ցույցն է: Ինչպես եւ նախորդ դեպքերում, այն «Բլեկ բլոկ» անարխիստական խմբավորումը ներկայացնող ծայրահեղականների կողմից հրահրված վայրագության դեպքերով է զուգակցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սկզբում ցույցը, որին շուրջ հազար մարդ էր մասնակցում, խաղաղ պայմաններում` բյուջետային միջոցները կրթական, առողջապահական եւ հասարակական տրասպորտի կարիքներին ուղղելու կոչերով է անցել: Սակայն երեկոյան կողմ ցուցարարներին միացած խուլիգանները սկսել են բանկերի ցուցափեղկերը ջարդել: Դեպքի վայրում տեղակայված բազմաքանակ ոստիկանական ուժերը միջամտել են եւ հակաօրինական գործողությունների մեջ կասկածվող անձանց կալանավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ