News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրավաբանությունից անգամ հեռու մարդու համար Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստերը ծիծաղելի կթվան, հատկապես դատավորի պահվածքը: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը:

«Իրավական բացարձակ բեսպրեդել ա, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կա, բայց չգիտեմ` ինչով է զբաղվում այդ կառույցը: Ինչո՞վ է զբաղվում Կարեն Անդրեասյանը: Երբ դիմեցինքն նրանց, երիտասարդ մի աղջիկ եկավ մեզ հետ հանդիպման ու հայտնեց, որ մարդու իրավունքների խախտում չկա: Անդրեասյանը իր գլխից դուրս բաներ ա անում, ամսական հիսուն հազար դոլար լափում ա, բայց իր իսկական գործով չի զբաղվում»,- ասաց նա:

Գագիկ Սարուխանյանին զարմացնում է, որ միջազգային մի շարք հայտնի լրատվամիջոցներ եւ կառույցներ ընդունում են Վոլոդյա Ավետիսյանին որպես քաղբանտարկյալ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը «պարզապես լռում է»: Հարցին` ազատամարտիկները դիմել են արդյոք Կարեն Անդրեասյանին, Սարուխանյանն արձագանքեց. «Ինչո՞ւ մենք պիտի դիմենք, երբ նա պետությունից գումարներ է ստանում մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»;

Լրագրողների հարցին` արդյոք նոր վարչապետի նշանակումով կարելի է փոփոխություններ սպասել Վոլոդյա Ավետիսյանի գործում` Սարուխանյանը պատասխանեց. «Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է Սերժ Սարգսյանի կամակատարների միջոցով, այնպես որ փոփոխություն չպետք է սպասենք»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։

Տպել
Ամենաշատ