News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության երկրորդ փուլն է ավարտվել: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել «ճշմարտության» ազգային հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ: Այն պետք  է հետաքննի երկրում վերջին երկու ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, երբ անկարգություններով զուգակցված ուսանողական ցույցեր եւ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որոնց արդյունքում ավելի քան 40 մարդ էր մահացել, եւ նվազագույնը 600 մարդ վնասվածքներ էին ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ երկրի ղեկավարության եւ ընդդմության միջեւ նախորդ շաբաթ մեկնարկած երկխոսությունը հնարավոր էր դարձել հարավամերիկյան ժողովուրդների միության արտաքին գործերի նախարարների հանձնախմբի միջնորդության շնորհիվ: Ընդդիմության հետ երկու հանդիպումների ընթացքում դիտորդական առաքելություն են վարել Բրազիլիայի, Կոլումբիայի եւ Էկվադորի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ Վատիկանի ներկայացուցիչը` հանձինս Վենեսուելայում Պապի նվիրակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ