News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014թ. առաջին եռամսյակում Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է 213 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 276 շինարարական թույլտվություն ու շինարարության ավարտի փաստագրման 141 ակտ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այսպիսով, ապահովվել է նաեւ ՀՀ կառավարության սույն թվականի փետրվարի 20-ի հ.258-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված համապատասխան կետերի կատարումը:

Հարկ է նաեւ նկատել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ խիստ վերահսկողություն է սահմանվել քաղաքացիների ներկայացրած դիմումներին քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխանները տրամադրելու գործընթացի նկատմամբ:

Տպել
Ամենաշատ