News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղրիմը պատրաստ է անհրաժեշտ նյութական օգնություն հատկացնել Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչներին, հայտարարել է Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը:

«Կիեւի անօրինական իշխանությունը, ժողովրդի հետ երկխոսելու փոխարեն, իր ենթակա գրոհայիններին ուղարկել է Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչներին ճնշելու: Մենք Սլավյանսկի, Կրամատորսկի, Դոնեցկի եւ այլ քաղաքների բնակիչներին, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, բարոյական լիակատար աջակցություն ենք հայտնում», - Աքսյոնովի խոսքերն է մեջբերում «Կրիմինֆորմը»:

Նա նաեւ հավելել է, որ ղրիմցիները պատրաստ են «անհրաժեշտ նյութական օգնություն ցուցաբերել, ընտանիքների ընդունել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի ժ/պ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր զինված ուժերի մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին` երկրի արեւելքում իրադարձությունների կապակցությամբ,  որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցների ցույցեր են ընթանում: Երեքշաբթի Դոնեցկի մարզի Կրամատորսկում  ուկրաինացի ուժայինները ազատագրել էին օդանավակայանը` դուրս մղելով դաշնայնացման կողմնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ